Այսօր՝ սեպտեմբերի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 12 տեղով և այժմ զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Առաջատարի դիրքը զբաղեցնում է Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում է հայտնվել Արգենտինայի ընտրանին, իսկ լավագույնների եռյալը եզրափակում է Գերմանիայի հավաքականը:
1. Իսպանիա՝ 1514 միավոր
2. Արգենտինա՝ 1263
3. Գերմանիա՝ 1261
4. Իտալիա՝1199
5. Կոլումբիա՝ 1180
6.Բելգիա՝ 1159
7. Ուրուգվայ՝ 1126
8. Բրազիլիա՝ 1067
9. Հոլանդիա՝ 1058
10. Խորվաթիա՝ 1051
15. Ռուսաստան՝ 968
23. Դանիա՝ 825
26. Ուկրաինա՝ 799
33. Չեխիա՝ 73
54. Հայաստան՝ 592
64. Բուլղարիա՝ 549
80. Բելառուս՝ 458
97. Վրաստան՝ 364
107. Ադրբեջան՝ 315
142. Մալթա՝ 199
144 Ղրղըզստան՝ 186









































