Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի կողմնակիցները։
Արդեն մոտ 20 օր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած Տիգրան Փոստանջյանի կողմնակիցները և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նույնպես մասնակցում էր ակցիային, պնդում էին, որ Տիգրան Փոստանջյանի կալանքն ապօրինի է, և հատկապես Քրեական օրենսգրքում օրերս կատարված փոփոխության արդյունքում վերջինիս նկատմամբ առաջադրված մեղադրանքը ուժը կորցրած է ճանաչվել։