Այսօր կայանալու է «Եդինայա Ռոսիա» խմբակցության նիստը, որի ընթացքում կարող է առաջարկվել Պետդումայի որոշման նախագիծ, համաձայն որի` Կոնստանտին Զատուլինը զրկվելու է ներկայումս զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ Հայաստան այցելած ռուս խորհրդարանականը ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալն է: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն` նշելով, որ պաշտոնանկության պատճառ կարող են դառնալ Զատուլինի լարված հարաբերությունները Ուկրաինայի և Ադրբեջանի իշխանույթունների հետ, ինչպես նաև սերտ կապերը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Վերջինիս Զատուլինը շարունակել է գովերգել անգամ նրա պաշտոնանկությունից հետո, ինչն էլ, թերևս, Կրեմլում չեն պատրաստվում ներել: