Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

«Դուգինի պես տուպոյները ոչ մի դաս չեն քաղել. Միկոյանի սերունդը Հայաստանում այլևս չկա՛»

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ռուս հայտնի ազգայնական գործիչ, Եվրասիական միության գաղափարախոս, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները, որոնք նա արել էր մի քանի օր առաջ Բաքվում:

Մասնավորապես, իր ազգայնամոլական, շովինիստական հայացքներով հայտնի գործիչը խոսել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթադրյալ մի ծրագրի՝ «Լավրովի պլանի», Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շրջանները վերադարձնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության կարևորության մասին: Դուգինը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե տվյալ հարցում «ամենագլխավոր փաստարկը» այն է, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև «հետխորհրդային երկրի տարածքային ամբողջականությունը կախված է Ռուսաստանից»:

«Եթե մոտ ժամանակներում կողմերը կարողանան պայմանավորվել Ադրբեջանին հինգ շրջանները վերադարձնելու մասին, դա կդառնա շատ կարևոր պահ ռուս-ադրբեջանական հարաբերություններում»,- հայտարարել էր Ալեքսանդր Դուգինը:

 – Պարոն Շիրինյան, Դուգինի՝ Բաքու կատարած այցին, արված հայտարարություններին ընդհանրապես պե՞տք է լուրջ վերաբերվենք, թե՞ ոչ:

– Դուգինը և իր պես տուպոյները Ստալին-Հիտլեր պատերազմից ոչ մի դաս չեն քաղել, որովհետև անընդհատ խեղաթյուրել են պատմությունը, և ռուս ժողովրդին հայտնի չէ, թե ինքն ինչքան զոհ է տվել իր տգետ, ոճրագործ առանջորդի ամբիցիաների համար: Ռուս ժողովրդի քիչ մասը գիտի, որ Հայրենական պատերազմ չի եղել, իսկ Հայաստանում ընդհանրապես չգիտեն դրա մասին, որ դա Ստալինի նախաձեռնությունն էր համաշխարհային հեղափոխությունը շարունակելու համար, ինչը որ Լենինի կոնցեպցիան էր: Պատրաստվում էր Եվրոպան և աշխարհը նվաճելու, Հիտլերը հասկացավ և առաջինը ինքը հարձակվեց: «Թիֆլիսի կինտոն» գնաց-նստեց Կրեմլում և Ռուսաստանը ներքաշեց ոճիրների մեջ:

Ես ուղիղ ասում եմ Դուգինին, նա պիտի իմանա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում, որն իրենք համառորեն Հայրենական պատերազմ են անվանում, հազիվ են փրկվել, որովհետև Գուդերյանի տանկերը ժամանակին գլխի չէին ընկել, որ Մոսկվայի ճանապարհը բաց է: Եվ ռուս ժողովուրդը պիտի իմանա իրականությունը, թե քանի միլիոնների զոհեր է տվել և ավերածություններ է տեսել, որպեսզի այդ «Թիֆլիսի կինտոյի» ամբիցիաները բավարարվեն:

Հիմա սա նույն բանն է անում: Սրանց թվում է, թե Ռուսաստանը ԽՍՀՄ-ի ներուժը, իմիջը և ինչ-որ տեղ նաև համակրանքն ունի աշխարհում: Այդ բոլորը հօդս են ցնդել: Ռուսաստանը հիմա ավելին է ցանկանում, քան իր ներուժը թույլ է տալիս:

Հիմա վերադառնանք կոնկրետ մեր իրականությանը: Առաջինը, այս բոլորը պետք է ասենք, որ իրենք հասկանան, որպեսզի ոչ միայն մեզ հետ բլեֆով չզբաղվեն և հայ ժողովրդին «համաշխարհային հեղափոխության» ամբիցիաների տակ չքշեն՝ իրենց տգետ, կեղծ-գիտական հայեցակարգերը իրագործելու համար, այլև Ռուսաստանին զերծ պահեն վերջնական փլուզումից, որովհետև մեր օրերում, ի տարբերություն Ստալինի ժամանակների, հնարավոր չէ տնտեսական հաղթանակներ տանել՝ առանց տեխնոլոգիական հեղաշրջումների:

Երկրորդը, հայ ժողովրդի ճակատագրի տերը ինքն է: Ով չի հավատում Մոսկվայում, Թիֆլիսում, Բաքվում, Վաշինգտոնում, այլուր՝ թող հիշի Ապրիլյան պատերազմը: Մեր տերը մենք ենք և մեր կամքը: Իսկ եթե նա ուզում է իմանալ՝ հայ ժողովուրդը մարտունակ է, թե չէ, թող հիշի իրենց Հայրենական պատերազմում (1941-45թթ.) մեր ժողովրդի մասնակցությունը և հերոսների ու զորավարների թիվը և համեմատի մնացած ժողովուրդների հետ, ընդ որում, այդ պատերազմը Հայաստանի տարածքում չի եղել և դա մեր պատերազմը չի եղել:

Հիմա նա ընկել է կեղծ կոնցեպցիաների տակ: Ի՞նչ է անում: Այլանդակորեն խեղաթյուրում է Հալֆորդ Մակքինդերի ուսմունքը, դրա վրա ստեղծում է արհեստական մտակառույցներ և այդ մտակառույցների վրա զբաղված է ալքիմիկոսությամբ: Մեկ իբրև թե Հայաստանի կողմն է անցնում, մեկ անցնում է Ադրբեջանի կողմը և Մոսկվայում նստած՝ տարածքները միացնում, բաժանում, հանում է՝ ընդ որում, խաղադրույքն անելով այն պետության վրա, որը կեղծ պետություն է: Չկա ադրբեջանցի էթնոս. դա թյուրքական պետականություն է: Եթե նա ուզում է Բաքվին քծնելով՝ հարաբերություններ կարգավորել Անկարայի հետ, պիտի ասել, որ չարաչար սխալվում է, որովհետև եթե Անկարան այս վիճակում թեքվի դեպի Մոսկվա, կպատժվի Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից: ՆԱՏՕ-ն կփշրի այդ պետությանը: Այն ժամանակ մենք կունենանք բախտորոշ որոշում՝ Սևրի դաշնագիրը կկիրառվի: Քրդական պետության խաղն էլ սրանց կողմից այն չէ, որ իրենք ուզում են իրենց ուզած քրդական պետությունը ստեղծել: Պարզապես ուզում են քրդերին մղել թուրքական յաթաղանի տակ, որ հետո թուրքերի կողմն անցնեն, ինչպես հայության հետ եղավ: Սա՝ ընդհանուր փիլիսոփայության իմաստով, որին հետևում է:

Երկրորդը, երբ Ադրբեջան կոչված պետականությունը հռչակեց իր անկախությունը, այն ժամանակ արդեն ձևավորված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և Դուգինը պիտի իմանա, որ Նախիջևանի Հանրապետությունը պրոտեկտորատ է նույնիսկ իրենց չեղած Մոսկվայի պայմանագրով, հետևապես, երբ Դուգինը խոսում է տարածքների վերադարձի մասին, պիտի իմանա, որ Ադրբեջանի կազմում ոչ Նախիջևանը կա իրավական իմաստով, ոչ էլ Արցախի տարածքը, ընդ որում այն տարածքը, որն այսօր բանակը զբաղեցնում է: Ինչ վերաբերում է տարածքներ տալուն, առաջարկում եմ մինչ այդ Գերմանիային վերադարձնել Քյոնիգսբերգը և Ճապոնիային՝ Կուրիլյան կղզիները:

Երրորդը, Դուգինը պիտի իմանա և գիտի դա, որ այս հսկայածավալ մոլորակի վրա իրենց համակրող մի ժողովուրդ է մնացել և դա հայերն են: Ուրեմն թող աշխատեն չկորցնել իրենց համակրող ժողովրդին:

Հայ ժողովուրդը իմաստացած մի բառ ունի՝ «հացը ծնկին մարդ»: Թվում է, թե խոսքը վերաբերում է եվրասիացի դարձած ռուս «մտավորականների», որոնք շուրջ 15 տարի է՝ զբաղված են Ռուսաստանի կայսերական անցյալը վերադարձնելու մոլուցքով՝ կարծես չհիշելով պատմության նախորդ ընթացքը: Ինչ վերաբերում է Դուգինին, նա քաջ գիտի, դրա համար էլ արտակարգ եռանդով խեղաթյուրում է նորանկախ Հայաստանի և Արցախի պատմությունը այն նկատառումով, որ 1990-ական թթ., երբ վրացիները մի կողմից, իսկ հատկապես Ադրբեջանի թրքական իշխանությունները՝ մյուս կողմից դուրս էին շպրտում ռուսական ներկայությունը Այսրկովկասից: Ադրբեջանցիները նույնիսկ Կիրիլիցան փոխարինեցին լատիներեն այբուբենով, և ռուսները այս կամ այն կերպ կառչած մնացին Կովկասին շնորհիվ Հայաստանի Հանրապետության, Արցախի ազատագրական պատերազմի և աշխարհասփյուռ հայության բարյացկամության: Էլ չենք խոսում Գաբալայի մասին և ադրբեջանական հատվածում Իրանի հետ սովետական սահմանի ավերածության մասին: Իրոք որ անիմանալի են պատմության ալիքների բերած շահերը: Այդ ալիքների վրա էլ լողում է գեոստրատեգիայի ալքիմիկոս Ալեքսանդր Դուգինը:

– Սրանք ընդամենը խելագար մի ազգայնամոլի մտքերն են ու ցանկությո՞ւնը, թե՞ այդ հայտարարությունները որոշակիորեն արտահայտում են նաև Ռուսաստանի պաշտոնական մոտեցումները:

– Ոչ, շոշափում են, զոնդաժ են անում, փորձարկում են կոնցեպցիաները: Տեսնում են՝ դիմադրություն կա՞, հասկանո՞ւմ են, թե՞ չեն հասկանում, ի՞նչ է լինելու: Բայց իրականությունն այն է, որ Ռուսաստանը կարող է վերջնականապես կորցնել իր դաշնակից Հայաստանը՝ չունենալով Ադրբեջանը որպես բարեկամ:

Չկա՛, Անաստաս Միկոյանի սերունդը Հայաստանում այլևս չկա՛: Նրանք մեր ժողովրդի գիտակցության մեջ վերադարձել են՝ որպես պետական դավաճաններ: Միկոյան, Խանջյան և այլն: Խանջյանին հետո իրենք ոչնչացրին, որ այդ դավադրությունը չբացահայտվի, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին: Մնացածն էլ՝ կապրենք, կտեսնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում