Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի գործակալը հայտնել է, որ ամռանը Իտալիայի չեմպիոնները մի քանի առաջարկ են ստացել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, սակայն մերժել են դրանք:
«Ֆաբիոն չէր ցանկանում լքել «Յուվենթուս»-ը: Նա ընդամենը ավելի շատ հանդես գալու հնարավորություն էր խնդրում: Անտոնիո Կոնտեն ասել է, որ վստահում է նրան:
Իսկապես, ամռանն առաջարկներ ստացանք Իտալիայից և այլ երկրներից, սակայն Ֆաբիոն չի ցանկացել հեռանալ Թուրինից, քանի որ ցանկանում է մեծագույն թիմի մասը լինել»,- ասել է գործակալը:





































