Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիացիներին կոչ է արել ընտրել այնպիսի նախագահի, որի օրոք կարելի կլինի չմտահոգվել երկրի տրմադրության տակ գտնվող միջուկային զինանոցի ճակատագրի մասին:
«Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ է և տիրապետում է միջուկային զենքի, որը հանդիսանում է նրա միջուկաին ուժի հիմքը: Մի՞թե կարելի է թույլ տալ, որ այդ միջուկային զինանոցը հայտնվի անապահով ձեռքերում. իհարկե ո՛չ»,- Օլանդի խոսքերն է փոխանցում AFP գործակալությունը:









































