Ալկատրաս կղզում գտնվող բանտի փակվելուց ի վեր արդեն 50 տարի է անցել: Բանտը վաղուց արդեն թանգարանի է վերածվել, իսկ վերջերս ամերիկացի հետազոտողները որոշել են հրապարակել ճաշացանկը, որն առաջարկվել է այդ բանտի կալանավորներին, հաղորդում է Kedem-ը:
Տավարի մսով կարկանդակներ, տապակած դդմիկ, մսից կերակրատեսակներ կարելի է համտեսել նորաձև ֆրանսիական ռեստորաններից մեկում, սակայն ոչ երբեք՝ բանտում: Սակայն նախորդ հարյուրամյակի ամենավտանգավոր հանցագործներին հենց նմանատիպ ուտեստներ են մատուցվել: Պարզվում է՝ նրանք սնվել են ինչպես համադամասեր մարդիկ:
Ուտեստները պատրաստելու համար թարմ մթերքներն ամեն օր Սան Ֆրանցիսկո են ուղարկվել: Ամենավտանգավոր հանցագործների համար նախատեսված Ալկատրասի բանտը 1963-ին փակվելուց առաջ ամերիկյան բանտային համակարգում հայտնի էր իր լավագույն ուտելիքներով:






































