ԴԱԻՇ և «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները կիրառում են դիպուկահար հրացաններ, որոնց ամրացված է ռուսական ձեռնարկություններում արտադրված գիշերային տեսանելիության համար էլեկտրոնիկա: Այս մասին գրում է «Կոմմերսանտ»-ը: Հայտնի չէ, թե ինչ կերպ են դրանք հայտնվել մարտական գործողությունների գոտում:
Թերթի տվյալներով՝ բացահայտումն իրականացրել են սիրիացի փորձագետները, որոնք հետազոտել են ոչնչացված ահաբեկիչների զենքերը: Փորձագետի փոխանցմամբ՝ ահաբեկիչները կիրառում են նաև ամերիկյան Remington MSR, ավստրիական Steyr Mannlicher SSG 08 հրացաններ: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերոնշյալ հրացանների հետ կիրառվում են ամենաժամանակակից նշանառություններ, որոնք ներկայում արտադրվում են միայն ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Տարբերակններից մեկի համաձայն՝ ռուսական արտադրության էլեկտրոնիկան Սիրիա կարող էր հասնել երրորդ երկրների միջոցով, որոնցում գիշերային տեսանելիության նշանառությունները պաշտոնապես մատակարարվում են Ռուսաստանից: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Սիրիայում գտածոների գործով քրեական գործ դեռևս չի հարցուվել, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ:










































