2016/17 մրցաշրջանից սկսած Մադրիդի «Ատլետիկո»-ն կխաղա նոր մարզադաշտում, ինչի մասին հայտնել է ակումբի գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը:
«Մենք ցանկանում ենք 2015/16 մրցաշրջանի ավարտին մոտ վերջացնել բոլոր շինաշխատանքներն ու արդեն հաջորդ մրցաշրջանից խաղալ նոր մարզադաշտում»,- նշել է Խիլ Մարինը:
«Ատլետիկո»-ի նոր մարզադաշտը, որ ստացել է «Լա Պեյնետա» անվանումը, կկարողանա ընդունել 70.000 հանդիսականների: Շինարարական ծախսերի վերաբերյալ ոչ մի բան չի հայտնվում:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ն իր տնային հանդիպումներն անցկացնում է 1966 թվականին կառուցված «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:







































