Ամերիկացի բլոգերը Youtube-ում հրապարակել է մկան հսկայական թակարդի փորձարկումը:
The Popular Mechanics-ի տեղեկատվությամբ` լծակի շարժման արագությունը, որը գործի է դրվում զսպանակի օգնությամբ, հասնում է 100 կմ/ժամի, իսկ թակարդի երկարությունը 2 մետր է:
Բլոգերը թակարդը փորձարկել է կոկոսի, հրաբխի մակետի, գազավորված ըմպելիքի տուփերի և ձմերուկի վրա: Սակայն, հեղինակի խոսքերով՝ սարքը նախատեսված է ջրարջերի ոչնչացման համար, որոնք ապրում են տեղի անտառում:
Մի քանի օրվա ընթացքում ձայնագրությունը դիտել է ավելի քան 700 հազար մարդ:











































