«Միլան»-ի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի հասցեին: Ըստ Մալդինիի` Ռամոսը իր դիրքում լավագույններից է, բայց նրա խաղը դեռ կատարյալ չէ:
«Ռամոսն ամեն ինչ ունի, որ դառնա աշխարհի լավագույն պաշտպանը, եթե արդեն լավագույնը չէ: Անվիճելիորեն առաջինը լինելու համար նա պետք է որոշ խաղային որակներ կատարելագործի:
Նա պետք է ամբիցիոզ լինի ու խելացի խաղա, քանի որ միայն ֆիզիկական տվյալներն ու տեխնիկան բավարար չեն»:






































