«Պարի Սեն-Ժերմեն»-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարներին` Գարեթ Բեյլի տեղափոխության համար շուրջ 100 մլն եվրո վճարելու համար:
«Ոչ մի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց չարժե վճարել այնքան գումար, որքան վճարեցին Բեյլի իրավունքները ձեռք բերելու համար: Այժմ նրա ուսերին մեծ բեռ է ընկել:
Երբ Զիդանը Մադրիդ տեղափոխվեց, երկրպագուներն աղմկում էին: Այնպես որ, կարծում եմ` Բեյլը պետք է համբերատար լինի»,- ասել է Իբրահիմովիչը:










































