ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի քո կարիքը. օգնի´ր նրան Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել. այսպիսին է TheSecondCityNetwork էջի երգիծական տեսանյութի կոչը: Տեսանյութը ծաղրում է Սիրիայի հարցով Օբամայի աջակիցներին
Տեսանյութի հերոսները Օբամայի կողմնակիցներն են, ովքեր իբր դրամահավաք են սկսել Օբամայի «պրոգրեսիվ» արշավի համար՝ նախագծերի հովանավորման Kickstarter կայքում: Նրանք ասել են, որ երրորդ, նույնիսկ չորրորդ համաշխարհային պատերազմին կաջակցեն միայն այն բանի համար, որ դա նախաձեռնում է Օբաման: Մասնակիցներից մեկը հայտնել է, որ երբ 2008 թվականին իր Facebook-ի պատին հայտնվեց Օբամայի ելույթի տեսագրությունը, ինքը մտածեց, որ այդ մարդը միշտ ճիշտ է լինելու:









































