ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը շատ կառուցողական հեռախոսազրույց են ունեցել և մանրամասն կարծիքներ փոխանակել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ փոխանցում է Associated Press-ը։
«Դա շատ կառուցողական զանգ էր… Շատ-շատ դրական զրույց, կարծիքների մանրամասն փոխանակում»,-ասել է Թիլերսոնը լրագրողներին և հավելել,- «Այսպիսով՝ տեսնենք, դրանից ինչ կստացվի»։
Զրույցը տևել է մոտ 30 րոպե։










































