Իտալական «Ֆիորենտինա»-ի ավագ, Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մանուել Պասկուալը «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Չեխիայի հավաքականի դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ:
Լիբոր Կոզակը Պասկուալի հետ պայքարում արյունալի հարված հասցրեց վերջինիս գլխին:
«Նա շատ խորը բացվածք է ստացել: Ցանկանում ենք Պասկուալի ընտանիքի անդամներին տեղեկացնել, որ չանհանգստանան, քանի որ նա արագորեն կապաքինվի:
Մենք ցավազրկող ենք ներարկել, մի քանի կար ենք դրել նրա ճակատին: Մեզ հաջողվեց կանգնեցնել արյունահոսությունն ու անմիջապես նրան տեղափոխել հիվանդանոց»,- հայտարարել է Իտալիայի հավաքականի բժիշկ Էնրիկո Կաստելացին:










































