ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գաղտնի է պահում` «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի աղմկոտ ձայնագրության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ, կամ կալանավորվածներ կա՞ն, թե՝ ոչ:
«Նախաքննական գաղտնիքի պահպանման նպատակով որեւէ տեղեկություններ չենք կարող տրամադրել»,- Armtimes.com–ի հարցին այսպես է պատասխանել ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Տաս օրից ավել է, ինչ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ»-ում կայացած ձայնագրության փաստով, սակայն մինչ այսօր որեւէ տեղեկություն չկա՝ աղմկահարույց այս գործով անցնող որեւէ մեղադրյալ, կամ կասկածյալ կա, թե ոչ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







































