Հայաստանի հավաքականը Դանիայի դեմ մրցավեճում չկարողացավ շարունակել այնքան գեղեցիկ հաղթական շղթան:
Մի թիմ դեմ խաղում, որին արտագնա մրցավեճում հաղթել էր 4-0 հաշվով, մեր թիմը չկարողացավ գրեթե ոչինչ անել: Յուրա Մովսիսյանի բացակայությամբ հարձակումն էր թույլ, Արզումանյանի բացակայությամբ` պաշտպանությունը:
Խաղի շրջադարձային պահը եղավ 72-րդ րոպեն: Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց մրցակցին, ստացավ կարմիր քարտ ու 11 մետրանոց բերեց թիմի դարպասին: Դանիել Ագերը անվրեպ իրացրեց այն:
Այսպիսով, 8 խաղերից հետո Դանիան ունի 12 միավոր, իսկ Հայաստանը` 9:
Հայաստան – Դանիա` 0:1
Դանիել Ագեր (73’ – 11 մետրանոց)












































