Երևանի «Հրազդան» մարզադաշտում ավարտվեց Հայաստան – Դանիա հանդիպման առաջին խաղակեսը:
Այն անցավ բավականին լարված ու դիտարժան պայքարում: Կողմերը զգուշորեն էին գործում` փորձելով հնարավորինս քիչ սխալներ թույլ տալ:
Դանիացիները բավականին շատ հարվածներ կատարեցին դարպասին, սակայն Գևորգ Կասպարովն անխոցելի էր:
Այս կեսի վատագույն դրվագն այն էր, երբ Կառլեն Մկրտչյանը ստիպված եղավ լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն խաղը շարունակում է Արթուր Սարկիսովը:
Այսպիսով, մեկ խաղակես հետևում է, իսկ գոլեր դեռ չկան:









































