Սպիտակ տունն ընդունել է, որ քիմիական զենքի հանձնման նախաձեռնությունը Սիրիային ուղղված հարվածի հարցը մղել է երկրորդ պլան՝ հաղորդում է Reuters-ը:
Ըստ դեմոկրատ սենատորների՝ իրենք նույնպես կարծում են, որ հիմա սիրիական խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություն է ստեղծվել:
Հաղորդվում է, որ Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցը դադարել է հեռանկարային լինել:






































