Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։
Մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում հակաահաբեկչական գործողության ընթացքում իրավապահները ձերբակալել են 4 մարդու, որոնց թվում կա 16-ամյա դեռահաս։
Գործողության ժամանակ ոստիկանները վիրավորել են կասկածյալներից մեկին։ Ներկայում նա գտնվում է հիվանդանոցում՝ իրավապահների հսկողության ներքո։









































