Իտալական «Ռոմա»-ի ավագ, կենդանի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին հերթական անգամ հայտարարել է, որ երբեք չի մոռանա ակումբից: Այժմ 37-ամյա հարձակվողը հռոմեական ակումբի հետ բանացում է նոր համաձայնագրի ստորագրման նպատակով:
«Չեմ պատրաստվում ավարտել մարզական կարիերաս: Միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել երկրպագուների հետ:
Ծնվել եմ և կմահանամ «Ռոմա»-ում: Ինչ վերաբերում է նոր մրցաշրջանին, ապա հասկացել եմ, որ Ռուդի Գարսիան կարող է հիանալի մարզիչ լինել: Կարծում եմ՝ կարող ենք մեծ հաջողությունների հասնալ նրա գլխավորությամբ»,- հայտարարել է Տոտտին:









































