Sunday, 14 06 2026
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում

Յուրա Մովսիսյանը կվերադառնա Հայաստանի հավաքական, եթե…

Հունիսի 10-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում անչափ կարևոր հանդիպում կանցկացնի՝ հյուրընկալվելով Մոնտենեգրոյին: Ենթախբում իրավիճակն այնպիսին է, որ պարտության դեպքում մեր հավաքականը ըստ էության կզրկվի երկրորդ հորիզոնականի համար պայքարելու հնարավորությունից: Մասնավորապես, 2-րդ և 3-րդ հորիզոնականներում գտնվող Դանիան և Մոնտենեգրոն ունեն 7-ական, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնող Ռումինիան և Հայաստանը՝ 6-ական միավոր:

Հայաստանին հաղթելու դեպքում Մոնտենեգրոն կունենա 10 միավոր, և վերջին 4 հանդիպումներում մերոնց համար բավական բարդ կլինի ետ բերել կորցրածը և տեղ զբաղեցնել երկրորդ հորիզոնականում: Բարդ կլինի՝ հաշվի առնելով այն, որ խմբային փուլի առաջին հինգ հանդիպումներում Հայաստանի հավաքականից որևէ հարձակվող աչքի չի ընկել: Խփված բոլոր գոլերը հեղինակել են կիսապաշտպաններն ու պաշտպանները:

Եվս մեկ անգամ նշենք, որ ընտրական ենթախմբում Հայաստանի հավաքականի համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու: Եթե Մոնտենեգրոյին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթեցինք մասնավորապես նվիրվածության և էնտուզիազմի շնորհիվ, ապա հյուրընկալվելիս այս գործոնները դժվար թե բավարարեն երեք միավոր վաստակելու համար: Բալկանյան երկրների հավաքականները սեփական հարկի տակ արագ և ինչ-որ տեղ նաև ագրեսիվ խաղ են ցուցադրում:

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների հիմնական մասը առաջիկա մրցավեճում մեր հավաքականի հնարավոր հաղթանակը ասոցացնում է «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի մասնակցության հետ: Վերջին շրջանում Մովսիսյանն ուղղակի փայլուն խաղ է ցուցադրում ՄԼՍ-ում և դարձել է իր թիմի առաջատարը:

Անդրադարձել էինք, որ Մովսիսյանի վերադարձը ազգային հավաքականի համար ոչ միայն այլընտրանք է, այլ նաև հասարակական պահանջ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, բազմիցս պատասխանելով լրագրողների և երկրպագուների հարցադրումներին, հայտարարել էր, որ Մովսիսյանի, ինչպես նաև Գևորգ Կասպարովի և Ռոբերտ Արզումանյանի վերադարձը ազգային թիմ իր ղեկավարության պայմաններում անհնար է:

Վերջին շրջանում, երբ Մովսիսյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունները էլ ավելի լայն թափ են ստացել, ԱՄՆ-ում հանդես եկող հայ հարձակվողի համար, այսպես ասած, վերադարձի միջանցք է բացվել:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Մովսիսյանը կրկին Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու հնարավորություն կունենա, եթե հրապարակավ ներողություն խնդրի ոչ բարեխիղճ արարքի համար: Պատեհ չհամարելով այս պահին անդրադառնալ հայտնի կոնֆլիկտային խնդրին՝ կարծես պարզ է դառնում, որ Մովսիսյանի վերադարձով այսօր հետաքրքրված են նաև ֆուտբոլի ասպարեզում ղեկավար անձինք: Ակնհայտ է, որ խնդիրը կկարգավորվի կողմերից մեկի զիջման կամ փոխզիջումների դեպքում:

Միևնույն ժամանակ հասկանալ է պետք, որ զիջումներից խուսափելու պարագայում առաջին հերթին կտուժի Հայաստանի ազգային հավաքականը, որը տևական դադարից հետո կարծես կրկին վերելքի ուղու վրա է: Տա Աստված, որ Հայաստանի հավաքականն առանց Յուրա Մովսիսյանի հաղթի Մոնտենեգրոյին և լուրջ հայտ ներկայացնի ընտրական ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: Առանց Մովսիսյանի պարտվելու դեպքում, սակայն, մարզասերների գերակշռող մեծամասնությունը կնկատի, որ Յուրայի խաղալու դեպքում հնարավոր է արդյունքը դրական լիներ: Ու այդ դեպքում վստահաբար կարելի կլինի ասել, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում կրկին անգամ Հայաստանի ազգային հավաքականը ներանձնային հարաբերությունների զոհը դարձավ և զրկվեց Ռուսաստանում կայանալիք եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում