Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը գնահատել է Անգլիայի հավաքականի հնարավորություններն աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական և եզրափակիչ փուլերում: Ֆրանսիացին վստահ է, որ Ռոյ Հոջսոնի սաները արժանի խաղ կցուցադրեն:
«Անգլիայի հավաքականը կմասնակցի 2014 թվականի Մունդիալին: Բարդ կլինի, սակայն վստահ եմ, որ նրանք արժանի ելույթ կունենան, քանի որ ուժեղ թիմ ունեն: Անգլիացիներն անչափ հզոր առաջատար ունեն` ի դեմս Ֆրենկ Լեմպարդի»,- BBC-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Ներկայումս Անգլիայի ընտրանին H խմբում զբաղեցնում է առաջին տեղը` 7 խաղից հետո վաստակելով 15 միավոր: Նույնքան իր ակտիվում գրանցել է Չերնոգորիայի հավաքականը, սակայն այն մեկ խաղ ավել է անցկացրել:





































