Կատալոնական «Բարսելոնա»-ն չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Դանի Ալվեսին:
Marca-ն հայտնում է, որ 2014 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառքի կհանվի: Ալվեսի իրավունքների արժեքը կկազմի 50 մլն եվրո:
Արդեն նշվում է, որ պաշտպանի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդն է ՊՍԺ-ն: Հիշեցնենք, որ Ալվեսի` «Բարսելոնա»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին:







































