Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ապաքինվել է ազդրի վնասվածքից հետո: Այդ մասին է հայտնում Sport -ը:
Ֆուտբոլիստն արդեն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Սակայն Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Սևիլյա»-ի դեմ խաղում նրա մասնակցությունը դեռ հարցական է:
Հավելենք, որ Պրիմերայի 2013/14 թվականների մրցաշրջանում Բուսկետսն անցկացրել է 2 հանդիպում:









































