Իրանի ռազմաօդային ուժերի ավագ հրամանատարը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վերապատրաստել տարածաշրջանի երկրների օդաչուներին՝ փոխանցում է PressTV-ն:
Իրանի օդուժի՝ համակարգման հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի խոսքով՝ ողջ ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է տարածաշրջանի պետությունների օդաչուների ուսուցման համար, առկա է իրենց մոտ: Նասիրզադեն նշել է, որ Իրանի ռազմաօդային ուժերի ակադեմիան լիովին ինստիտուցիոնալ է դարձել:
Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողությունների է հասել պաշտպանական ոլորտում և անցել անհրաժեշտ ռազմական տեխնիկայի և համակարգերի անկախ արտադրության:










































