Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին հայտնել է, որ ամենայն հավանականությամբ կհեռանա զբաղեցրած պաշտոնից 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի ավարտից հետո:
Հիշեցնենք` նախորդ շաբաթ իտալացի մասնագետի սաները պարտվել են Շվեդիայի ընտրանուն և զիջել նրանց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում:
«Մինչև Շվեդիայի հավաքականի դեմ խաղը կարծում էի, որ կարող ենք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել: Այժմ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հավանաբար, Իռլանդիայի հավաքականում իմ աշխատանքը կավարտվի ընտրական փուլի ավարտից հետո»,- Tmw-ն մեջբերում է մասնագետի խոսքերը:







































