Մայիսի 26-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստան Համահայկական Հիմնադրամի պատվիրակության մասնակցությամբ և Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օծմամբ բացվեց Շուշիի քաղաքային գրադարանը: «Մեզ համար պատիվ է ծրագրեր իրականացնել այստեղ և մենք ցանկանում ենք Շուշին կրկին տեսնել բարեկարգ ու մարդաշատ: Շնորհակալություն, որ ձեր հողում եք»,- Շուշիի գրադարանի բացմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Արարողությանը ներկա էր նաև ծրագրի հովանավոր Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի ատենապետ Արա Ագիշյանը, ով պատրաստակամություն հայտնեց նոր ծրագիր սկսել Շուշիի գրադարանում. կառույցը համալրել ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, հաղորդում է Հիմնադրամի մամլո ծառայությունը: