Այսօր իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները հանդիպելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, իսկ վաղը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանից: Ուշագրավ է, որ դեռևս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ազատամարտիկներից երկրորդ անգամ ժամանակ էր խնդրել՝ ուսումնասիրելու իրենց կողմից բարձրացված խնդիրները, որից հետո պետք է հանդիպեր և կոնկրետ լուծումներ առաջարկեր:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:






































