Մինչև երկուշաբթի Սիրիայի դեմ ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների վերաբերյալ հայտարարությունը ստորագրած երկրների թիվը հասել է 25-ի: Հայտարարությունը ստորագրել է ևս 14 երկիր՝ հաղորդում է Սպիտակ տունը:
Հայտարարությանը միացել են Ալբանիան, Խորվաթիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Հոնդուրասը, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, Կատարը, Ռումինիան և ԱՄԷ-ն: Փաստաթուղթը ստորագրել է նաև Կոսովոն, որի անկախությունը ճանաչել է ԱՄՆ-ը:
Անցած շաբաթ հայտարարությունը ստորագրել էին G20-ի 11 երկիր՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան:
«Աշխարհը չի կարող սպասել, թե երբ կավարտվեն անվերջանալի գործընթացները, որոնք միայն կարող են բերել Սիրիայում տառապանքների ավելացմանն ու միջազգային կայունության խաթարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։









































