NASA-ն Instagram-ում պաշտոնական էջ է բացել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գործակալության մամլո քարտուղար Լորեն Ուորլիին:
Ուորլիի խոսքերով՝ NASA-ն ձգտում է սոցիալական կայքերում իր ներկայությունն, այսպես ասած, ընդլայնել: Ավելի վաղ NASA-ն էջեր էր բացել Facebook-ում, Twitter-ում, Youtube-ում, Foursquare-ում և Google+-ում:
«Մենք մշտապես նոր միջոցներ ենք փնտրում հետաքրքիր հետազոտությունների պատմությունները և NASA-ի բացահայտումները մարդկանց պատմելու համար: Մենք շատ ենք ցանկանում Instagram-ի օգտատերերի հետ կիսվել երկրի վրա և երկնքում արված մեր լավագույն լուսանկարներով»,- ասել է Ուորլին:
Առաջին լուսանկարը (Երկրի լուսանկարը տիեզերքից) էջում տեղադրվել է 2013-ի սեպտեմբերի 6-ին: Մի քանի օրվա ընթացքում էջի հետևորդներ են դարձել Instagram-ի ավելի քան 80 հազար օգտատերեր:







































