Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է թիմի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլին, ով «Արսենալ» է տեղափոխվել:
«Երբ Օզիլը 2010 թվականին «արքայական ակումբ» տեղափոխվեց, կարգապահ էր և չէր խախտում ռեժիմը: Սակայն մայրաքաղաքի կյանքը սկսեց փոխել նրան: Օզիլը գիշերային ակտիվ կյանք էր վարում: Ակումբներ, կայանք… Նա ոչ պրոֆեսիոնալ վարք էր դրսևորում:
Այդ պատճառով երբ Մեսութի հայրն ու գործակալը սկսեցին նոր պայմանագրի շուրջ բանակցությունները և պահանջեցին բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը` հասցնելով տարեկան 8.5 մլն եվրոյի, մենք մերժեցին և հրաժարվեցինք Օզիլի ծառայություններից»,- AS –ը մեջբերում է Պերեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին Պերեսը պետք է ակումբի ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն ներկայացնի «Ռեալ»-ի տնօրենների խորհրդի առջև:











































