Լոնդոնի «Չելսի»-ի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունն իր համար վերջինը կլինի հավաքական կազմում:։
«Չեմ ցանկանում ասել, որ հավաքականից կհեռանամ աշխարհի առաջնությունից հետո, քանի որ այդ պահից կսկսեմ հաշվել րոպեները։ Սակայն, եթե սթափ դատենք, ապա գալիս է երիտասարդության ժամանակը։ Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են խաղում մինչև 36 տարեկանը։ Դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Bild-ը:
Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպումն Անգլիայի հավաքականի կազմում 100-րդը կլինի Լեմպարդի համար: Ազգային թիմի կազմում անցկացրած 99 խաղերում 35-ամյա ֆուտբոլիստը 29 գոլ է հեղինակել:








































