Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հուսով է, որ Բելառուսի ընտրանու դեմ արտագնա հանդիպմանն իր սաները կընդհատեն առանց գոլերի անցկացրած խաղերի շղթան և հաղթանակ կտանեն: Դեշամի թիմը զբաղեցնում է I խմբի երկրորդ հորիզոնականը` 3 միավորով զիջելով իսպանացիներին:
«Անհանգստացած չեմ: Առջևում հերթական խաղն է, իսկ մեր նպատակը նույնն է` միավորներ վաստակել: Իհարկե, բոլորս առաջընթաց գրանցելու կարիք ունենք: Եթե հակառակորդիդ հիմնական նպատակը պաշտպանվելն է, գոլեր խփելու երաշխիքներ չեն կարող լինել:
Ի սկզբանե նպատակ ունեինք խմբում առաջին երկու թիմերից մեկը լինել: Փուլերից մեկում մենք գերազանցում էինք իսպանացիներին: Այժմ զիջում ենք նրանց, սակայն չենք դադարի պայքարել 2014 թվականի Մունդիալի ուղեգիր ձեռք բերելու համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դեշամի խոքսերը:









































