Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել է չընդգրկել կիսապաշտպան Իսկոյին թիմի կազմում` Չիլիի ընտրանու դեմ սեպտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը:
Մադրիդի «Ռեալ»-ի 21-ամյա ֆուտբոլիստը սրունքաթաթի վնասվածք է ստացել աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Իսկոյին Մադրիդ է ուղարկել` բուժումը շարունակելու նպատակով:









































