«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է, որ ՊՍԺ-ն արագ է զարգանում: Նա ընդգծել է փարիզյան ակումբի և «քաղաքայիններ»-ի զարգացման ընդհանուր գծերը:
«ՊՍԺ-ն, ինչպես նաև «Սիթի»-ն հզոր թիմ է, որը շատ արագ է զարգանում: Երկու թիմերն էլ նպատակ ունեն նվաճելու ամենաբարձր տիտղոսները: Փարիզյան ակումբը կարող է Ֆրանսիայի չեմպիոն դառնալ, սակայն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում այդ թիմի համար ավելի բարդ կլինի: Իմ կարծիքով` փարիզցիները կարող են պայքարել նաև այդ մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
Ես չեմ բանակցել փարիզյան ակումբ տեղափոխության շուրջ: Երջանիկ եմ իմ ներկայիս ակումբում: «Սիթի»-ն զարգանում է, և ես չեմ պատրաստվում փոխել ակումբային գրանցումս»,- ասել է Ագուերոն:






































