Սիրիայի դեմ ռազմական օպերացիայի հարցի շուրջ Կոնգրեսի քվեարկության նախաշեմին ակտիվիստները նախագահ Օբամային նամակ են գրել՝ խնդրելով խոստովանել, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները բավարար չեն: Նրանց թվում է նաև ԿՀՎ նախկին աշխատակից Ռեյ Մաքգովերնը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Մաքգովերնի խոսքով՝ անցած ուրբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լրագրողներին հղված իր ելույթում ասել էր, որ Սիրիայում ակտիվ գործողություններ անցկացնելու ժամանակն է: Նա հենվել է ոչ թե հետախուզական վարչության գնահատականի, այլ կառավարության պաշտոնական դիրքորոշման վրա, որը հրապարակումից առաջ մանրամասն մշակվել էր Սպիտակ տան աշխատակիցների կողմից: Սակայն այն չի դիմացել ոչ մի քննադատության:
«Իրականում նրանք պետք է ասեն, որ նախագահին տրամադրել են կեղծ հետախուզական տվյալներ, քանի որ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանն ու Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը, ով արդեն բռնվել է կեղծ վկայությունների մեջ, որոշել են գործել ի շահ Սպիտակ տան, որն այս անգամ ակնհայտորեն Սիրիային հարվածներ հասցնելն է»,- ընդգծել է Ռեյ Մաքգովերնը:









































