Իրանը խոստացել է արդեն հոկտեմբերին ևս մեկ «կյանքի պարկուճ» ուղարկել տիեզերք՝ փոխանցում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Համիդ Ֆազելիին:
Բացի այդ, երկրի իշխանությունները խոստացել են մի քանի գիտական արբանյակներ արձակել:
2013-ի սկզբին Իրանը բարեհաջող տիեզերք է ուղարկել և այնուհետև Երկիր վերադարձրել թռչող սարք, որում կապիկ է եղել:
Դրանից հետո տիեզերագնաց դառնալու ցանկություն էր հայտնել երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Թե ով տիեզերք կթռչի հոկտեմբերին՝ չի հաղորդվում:








































