Չինաստանում՝ Շանհայի ավտոշքերթի շրջանակներում, ցուցադրվել է Volkswagen I.D. Crozz էլեկտրական մեքենան, որը ստեղծվել է MEB մոդուլային պլատֆորմի հիման վրա, հաղորդում է Autowereld-ը:
Ակնկալվում է, որ քրոսովերի սերիային արտադրանքը կսկսվի մինչև 2020թ.: Ավտոմեքենան մի շարքում կկանգնի այնպիսի մոդելների կողքին, ինչպիսիք են՝ Skoda Vision E Concept-ը, Audi E-Tron Sportback Concept-ը:
Արտադրողը հայտարարել է, որ նորույթը 100 կմ.ժ արագության կհասնի 6 վայրկյանում: Մեկ լիցքավորմամբ ավտոմեքենան կկարողանա հաղթահարել մինչև 500 կմ:














































