Անցած շաբաթ իր ծննդյան տոնն է նշել դերասանուհի Սալմա Հայեկը: Նա դարձել է 47 տարեկան: Չնայած տարիքին՝ նրա գեղեցկությունը չի խամրում: Ստորև ներկայացնում ենք մեքսիկուհու 10 ամենագայթակղիչ ֆոտոշարքերը:
Ֆիրուզա Զահեդիի ֆոտոշարքում Սալման լուսանկարվել է սպիտակ և դատարկ ֆոնին: Հայեկը կրքի մարմնավորում է՝ կարմիր, բաց դեկոլտեով զգեստով, բոբիկ և գեղեցիկ գանգուրներով:



Լուսանկարիչ Ալեքսի Լյուբոմորսկին դերասանուհուն լուսանկարել է Vogue ամսագրի համար՝ 2012-ին: Այս ֆոտոշարքում դերասանուհին փոքր-ինչ ինքնասիրահարված և շատ սեքսուալ տեսք ունի:



Նույն թվականին Ռուվեն Աֆանադորը Սալմային լուսանկարել է US Weekly ամսագրի համար: Նա լուսանկարները սև և սպիտակ է արել: Դերասանուհին ազատասեր ճամփորդի կերպարում է եղել:



Աֆանադորի և դերասանուհու ևս մեկ՝ InStyle ամսագրի համար համագործակցության արդյունքում Հայեկը մարմնավորել է կաբարեի երգչուհու: Սալման այստեղ հանդես է եկել վառ դիմահարդարմամբ և 2 կեղծամներով:



Լուսանկարիչ Էլեն ֆոն Ունվերթը Սալմային լուսանկարել է վատ աղջկա կերպարում:



Դանա Ֆայնմենը ևս դերասանուհուն լուսանկարել է վատ աղջկա կերպարում, սակայն փոքր-ինչ ավելի մեղմ, քան նախորդ ֆոտոշարքում:



Լուսանկարիչ Մարիո Տեստինոն լուսանկարել է դերասանուհուն Allure ամսագրի համարներից մեկի համար: Այս ֆոտոշարքը կարելի է համարել ամենազգայուններից մեկը:



Յարիվա Միլչանի տեսախցիկի առջև դերասանուհին ցուցադրել է իր բնական գեղեցկությունը և հմայքը:



Harper’s Bazzar ամսագրի էջերում Սալման շատ համարձակ կերպարում է հանդես եկել: Նա կրել է նեղ զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ և երկար ձեռնոցներ: Իսկ վառ դիմահարդարումն ավելի է ընդգծել նրա գրավչությունը:














































