Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Ինչու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգվեց Հայաստանում տեղի ունեցած բռնություններով

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը հրապարակել է գրառում Հայաստանում ակտիվիստների դեմ հարձակումների առնչությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ իրենք մտահոգված են Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների դեմ հարձակումների կապակցությամբ, որ պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում հարձակվում են ակտիվիստների, իշխանության կամ իշխանությունների որոշումների դեմ դուրս եկած մարդկանց վրա, սական Եվրոպայի խորհուրդը մինչ այս այսքան ակտիվ չէր արձագանքում: Հնարավո՞ր է սա կապ ունենա Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու ցանկության հետ և Եվրոպան այս կերպ սկսել է սաստել Հայաստանին հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

«Առաջին հայացքից կարելի է և դրա հետ կապել, ինչու, որովհետև Հայաստանին և Հայաստանի իրադարձություններին առնչվող անհանգստությունը և մտահոգությունը, բնականաբար, միանգամից մեծացավ Սերժ Սարգսյանի տխրահռչակ որոշման հետ կապված: Այդ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը դրվում է այն ռելսերի վրա, որը տանում է դեպի ավտորիտար երկրների ակումբ, այսինքն` մեկը Բելառուսը, որն ընդհանրապես Եվրախորհրդի անդամ չէ և դրան որևիցե ձևով պատրաստված չէ, Ռուսաստանը, որը խրոնիկ հիվանդ է մարդու իրավունքների տեսակետից, նմանապես Ղազախստանը` որպես ԵԱՀԿ-ի անդամ երկիր, և այդ ակումբում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին Սերժ Սարգսյանի որոշումը (դա միայն Սերժ Սարգսյանի որոշումն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության): Այնուամենայնիվ, պետք է կտրուկ, հենց նման ձևով մեծացնել ուշադրությունը այսօրինակ խնդիրների վրա»,- ասաց նա:

Իրավապաշտպանը հավելեց, թե չի կարծում, որ նրանք մտահոգություններ չունեին մինչ այդ էլ: Նրա խոսքով՝ այդ մտահոգությունները արտահայտված էին տարբեր բանաձևերով և դրսևորվել են տարբեր հանդիպումների ժամանակ, ԵԱՀԿ-ի շրջանակներում մարդկային չափորոշիչների հանդիպումների ժամանակ, ընտրությունների հետ կապված Եվրամիության հայտարարություններում. «Այսինքն` խնդիրների մի ամբողջ ծավալ, որ իրենք տեղյակ էին, այդ խնդիրների լուծման հնարավորությունները կային, գործողությունների ընթացքն այնպես էր, որ գնում էր դեպի զարգացում: Իսկ հիմա Սերժ Սարգսյանը իր հայտարարությամբ կտրուկ ասում է, որ մենք այդ հնարավորություններից հրաժարվում ենք, որն արմատապես փոխում է իրավիճակը, և բնականաբար, առաջին արձագանքներից մեկը կլիներ հենց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի նման արձագանքը»:

Առհասարակ, Արթուր Սաքունցի գնահատմամբ, այդ հարձակումները ՀՀ իշխանության ոչ ադեկվատության արդյունքն է․ «Իշխանություն ասելով՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, որովհետև ինքը փաստեց, որ որպես իշխանություն հանդես է գալիս մեկ անձով, որովհետև նույնիսկ իր պատգամավորական խմբակցությունը և կուսակցությունը տեղյակ չէին իր որոշումից: Ավելին՝ նա նոր սկսում է իրենց մոտ հիմնավորել այն որոշումը, որն արդեն իսկ կայացրել է:

Մեկ անձի իշխանությունը չի կարող լինել ադեկվատ, նա չի տիրապետում իրավիճակին, որը բերում է նման անարխիայի: Չունենալով իրավական ընթացակարգեր, բնականաբար, գործ ունենք արդեն անարխիկ վիճակների հետ, որտեղ ջուրը պղտորողների քանակը և նման ցանկություն ունեցողների՝ ամեն մեկն իր շահով, դրսևորվում է նաև այդպիսի բռնությունների տեսքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում