Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը երրորդ գոլն է հեղինակել Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը:
Այդպիսով, 21-ամյա հարձակվողը հեղինակեց իր 25-րդ գոլը Բրազիլիայի հավաքականում` ազգային թիմի կազմում անցկացնելով 41 խաղ:
Նշենք, որ Նեյմարը զբաղեցրել է 18-րդ տեղը Բրազիլիայի ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում: Լավագույն ռմբարկուների ցուցակում առաջատար է Պելեն, ով ազգային թիմի կազմում 77 գոլ է հեղինակել: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Ռոնալդոն (62) և Ռոմարիոն (55)` համապատասխանաբար:









































