Միջազգային օլիմպիական կոմիտեի քվեարկության արդյունքում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը ստացավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն:
Եզրափակիչ փուլում Տոկիոն հաղթեց Ստամբուլին: Քվեարկության առաջին փուլում պայքարից դուրս էր մնացել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը:
Ստամբուլը 5-րդ անգամ էր փորձում դառնալ օլիմպիական մայրաքաղաք: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում էր երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Նշված քաղաքներից միայն Տոկիոն է եղել օլիմպիական մայրաքաղաք՝ 1964-ին:
ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում կընտրվի կազմակերպության նոր նախագահ: 12 տարվա պաշտոնավարումից հետո Ժակ Ռոգեն վայր կդնի լիազորությունները:









































