Իրաքում` Մոսուլի վերջերս ազատագրված արևմտյան մասում, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել թունավորող գազի օգտագործմամբ, հայտնում է Associated Press-ը հղում անելով զինվորական աղբյուրի:
Հակաահաբեկչական ուժերից սպան շաբաթ օրը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել ցերեկը ալ Աբար շրջանում, երբ զինյալները բաց են թողել քլորով հրթիռ: Նրա խոսքով` 7 զինվորական շնչառական խնդիրներով տեղափոխվել են դաշտային հիվանդանոց:








































