Պորտուգալիայի հավաքականի ավագ և հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Բրազիլիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումը: Այն կայանալու է Բոստոնում` սեպտեմբերի 10-ին: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Քրիշտիանուն թերապիայի 1-շաբաթյա կուրս է անցել: Նա մեծ զոհուղությունների է գնացել հանուն թիմի` խաղադաշտ դուրս գալով Հյուսիսային Իռլանդիայի դեմ հանդիպմանը: Այժմ Քրիշտիանուին հանգիստ է անհրաժեշտ»,- ասել է Պորտուգալիայի ընտրանու բժիշկը:
Հիշեցնենք` 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում Մադրիդի «Ռեալ»-ի 28-ամյա առաջատարը հեթ-տրիկ է ձևակերպել:








































