Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Գերմանիայի և Ավստրիայի հավաքականների խաղում Օզիլի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 99%:
Խաղադաշտի կենտրոնական գծում հանդես գալով Մարկո Ռոյսի և Տոմաս Մյուլլերի միջև Օզիլը 69 ճշգրիտ փոխանցում է կատարել:
Փոխանցումներից չորսը կարելի է «առանձքային փոխանցում» անվանել, այսինքն` նրանց շնորհիվ գոլային պահեր են ստեղծվել:
Նախորդ մրցաշրջանում Մեսութ Օզիլը «առանձքային փոխանցում» է կատարել միջինը յուրաքանչյուր 22.1-րդ րոպեին:












































