Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակի զարգացումը՝ հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Կրեմլի տարածած հայտարարությանը:
«Քննարկվել է Սիրիայում իրավիճակի զարգացումը: Երկկողմ ցանկություն է արտահայտվել շարունակելու համագործակցությունը հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, ինչպես նաև միջսիրիական բանակցությունների գործընթացի աջակցության ուղղությամբ ինչպես Աստանայի, այնպես էլ ժնևյան ձևաչափով»,- ասվում է հայտարարության մեջ:








































