AdMe.ru ռուսական ժամանցային հայտնի կայքը հոդված է հրապարակել, որում տեղ են գտել այն զբոսաշրջային ուղղությունները, որտեղ կարելի է հիանալի հանգստանալ և գումար խնայել:

Հրապարակման հեղինակները բյուջետային երկրների թվում ներառել են նաև Հայաստանը, որը գտնվում է երկրորդ հորիզոնականում Վրաստանից հետո:
«Հայաստանի փոքր չափսերը չպետք է մոլորության մեջ գցեն, այն աշխարհի ամենահին պետություններից է՝ ճարտարապետական և մշակութային տպավորիչ կոթողներով»,-ասվում է հրապարակման մեջ:

Կայքը խորհուրդ է տալիս Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացնել առնվազն 3 օր, ինչպես նաև լողալ Սևանում, խմել հանքային ջուր՝ Ջերմուկի բուժիչ աղբյուրներից:
Հայաստանից բացի ցուցակում ներառվել են նաև Վրաստանը, Հունաստանը, Լատվիան և Ֆինլանդիան:











































