«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ Իսպանիա տեղափոխվելուց հետո խաղադաշտում իր գործողությունները չեն սահմանափակվել:
«Ես նույն Նեյմարն եմ, որ կար նախկինում: Իմ գործողությունները չեն սահմանափակվել:
«Բարսելոնա»-ի հարձակման գծում ես ինձ ազատ եմ զգում, ինչպես և Բրազիլիայի հավաքականում էր ու «Սանթոս»-ում:
Սկոլարիի` հավաքական գալուց հետո ես ավելի շատ եմ սկսել հետ վերադառնալ ու օգնել պաշտպաններին:
«Բարսելոնա»-ի գլխավոր առանձնահատկություններից է այն, թե ինչպես ենք մենք պրեսինգ գործադրում գնդակը կորցնելուց հետո: Դա ինձ համար նոր բան է, որի վրա շարունակում եմ աշխատել», – ասել է բրազիլացին:



































