Friday, 26 06 2026
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

ՉԼ գավաթն այս տարի կուղևորվի Բարսելոն

Այսօր Եվրոպայում մեծ ֆուտբոլային տոն էր: Աշխարհի ամենաուժեղ ակումբային մրցաշարի եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպում էին աշխարհի ներկա պահի երկու ամենաուժեղ թիմերը` «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: 

Խաղի հենց ամենասկզբից ակնհայտ դարձավ, որ այն արդարացնելու է երկրպագուների ակնկալիքները: Խաղադաշտում ընթանում էր ակտիվ և դիտարժան ֆուտբոլ: Առաջին գնդակը իրեն երկար սպասել չտվեց: Այն 27-րդ րոպեին հեղինակեց Պեդրոն: Եվ չնայած որ թե՛ գոլից առաջ, թե՛ դրանից հետո կապտանռնագույնները պահպանում էին խաղային առավելությունը, այդուհանդերձ րոպեներ անց անգլիացիները հաջող հակագրոհի արդյունքում խփեցին պատասխան գնդակը. Ռունի, 34-րդ րոպե, ինչն էլ առիթ տվեց հուսալու, որ երկրորդ խաղակեսը ոչ պակաս հետաքրքիր է լինելու: 

Այդպես էլ եղավ: Սուլիչից ընդամենը ինը րոպե անց այս հանդիպման ընթացքում իր հեղինակավոր խոսքն ասաց նաև մոլորակի լավագույն ֆուտբոլիստը` առաջ մղելով կատալոնյան սուպեր ակումբին: Իսկ «Մանչեսթերի» և նրա երկրպագուների հույսերը ի չիք դարձրեց Դավիդ Վիլյան` 69-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը դարձնելով 3-1: 

Խաղի արդյունքը, որը նաև 2010-2011 թթ մրցաշրջանի վերջնական արդյունքն էր, թերևս միանգամայն օրինաչափ էր: Պեպ Գվարդիոլայի թիմը ողջ տարվա ընթացքում դրսևորել էր բացառիկ կայունություն և խաղի որակ` այդպիսով արժանանալով ամենաբարձր գնահատականների բոլորի, այդ թվում` այսօրվա մրցակցի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կողմից:

Այսպիսով, այս տարի ևս, ինչպես երկու տարի առաջ, Չեմպիոնների լիգայի գավաթը կուղևորվի Բարսելոն:

«Առաջին լրատվականը» ուղիղ ռեժիմով լուսաբանում էր հանդիպման ընթացքը իր ֆեյսբուքյան էջում: Խաղի վերաբերյալ ձեր տպավորությունները կարող եք արտահայտել այնտեղ:

Լուսանկարը` Associated Press-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում